ՀԱԵ Արագածոտնի թեմական եկեղեցիներում Գոհաբանական աղոթք և Նռնօրհնեքի արարողություն է իրականացվել։
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում նույնպես կատարվել է Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի է ունեցել նռնօրհնեքի արարողություն։










