Foto

ԶՈՒ ԳՇ պետ Ասրյանը սահմանագոտի է այցելել, շնորհավորել զինծառայողներին գալիք տոների առթիվ

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող զինանձնակազմի հետ և նրանց հանձնել արժեքավոր նվերներ:

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների առթիվ, հղել նրանց լավագույն բարեմաղթանքները: