Եվրասիական մեծ գործընկերության ձևավորումը մտնում է ՌԴ հիմնական խնդիրների շրջանակի մեջ։ Այդ մասին հայտարարել է «Քսանյակի խմբի», ԱԽՏՀ-ի և ԲԵՊ-ի հարցերով հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Մարատ Բերդիեվը։
«Այս երկարաժամկետ ուղենիշն ամրագրված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում։ ԲԵՊ-ը կոչված է վերացնելու առևտրի և ներդրումների, տնտեսական լայն կապերի ճանապարհին առկա արգելքները, ապահովելու սիներգետիկ էֆեկտ Եվրասիայի տարածքում այժմ իրականացվող տարաբնույթ ինտեգրացիոն նախաձեռնություններն ու նախագծերը մեկտեղելուց: ԲԵՊ–ի՝ որպես ինտեգրացիոն գործիքի արդիականությունն ամրագրված է ԵԱՏՄ – Եվրասիական տնտեսական ուղի ռազմավարական փաստաթղթում՝ մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը հեռանկարային պլանավորման հորիզոնով:
Գործնական փուլում է գտնվում ԲԵՊ-ի, ԵԱՏՄ-ի և չինական «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում գործունեության զուգակցումը՝ շեշտը դնելով տրանսպորտային ուղիների և լոգիստիկ համակարգերի միացման վրա։
Ընթացիկ տարում մենք արդիականացրել ենք ԲԵՊ-ի հետագա իրականացման մոտեցումները, օպտիմալացրել ենք կոնկրետ նպատակներն ու խնդիրներն այս ոլորտում։ Ելնում ենք նրանից, որ ընդհանուր տնտեսական տարածքի հիմնաքարը կկազմի կարգավորիչ ներդաշնակեցումը, ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցը և տրանսպորտային միացումների ճյուղավորված համակարգը»- հայտարարել է նա։









