Foto

2026թ․ Ադրբեջանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ. Բայրամով

2026թ․ Ադրբեջանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հետագա առաջմղման համար։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բյարամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։



Նախարարը նշել է, որ TRIPP-ն ընդլայնում է միասնությունը տարածաշրջանում․ «Ավելի շատ ջանքեր են գործադրվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության ստեղծման համար»,- ասել է Բայրամովը։


Նախարարն ավելացրել է, որ «2025թ․, նոր աշխարհաքաղաքական իրողություններին համապատասխան, ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացում ձեռք են բերվել կարեւոր հաջողություններ եւ կատարվել են նշանակալի քայլեր»։

news.am