«Իրավունք» թերթը գրում է. «Գործադիրում մեր աղբյուրների համաձայն` կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
Վերջինիս նա մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ։ «Մեծ-մեծ խոսում էիր, թե՝ թող վրաս էդ հարցը, թողեցի, ի՞նչ արեցիր»,- մոտավորապես այսպես է, ըստ աղբյուրի, կշտամբել Արայիկին Փաշինյանը։









