Foto

Փորձում են Արմեն Սարգսյանի մտերիմի ձեռքից «Սևան» հյուրանոցի տարածքը խլել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին «Սեւան» հյուրանոցի տարածքը տասնամյակներ առաջ սեփականաշնորհվել է բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանին, որը հյուրանոցն ապամոնտաժեց, սակայն տեղում շինարարություն չիրականացրեց:

Մեր տեղեկություններով, այժմ տարածքը գործարարի ձեռքից վերցնելու գործընթաց է սկսել դատախազությունը։ Հայց է ներկայացվել դատարան` «Կարուսել իսթաբլիշմենթ» ընկերության դեմ, որի հիմնադիրը Մանուկյանն է։ Դատախազությունը պահանջում է դադարեցնել մոտ 4000 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։

Նշենք, որ այդ տարածքը կառուցապատելու հույսեր արթնացան, երբ ՀՀ նախագահ նշանակվեց Արմեն Սարգսյանը, որը շատ մտերիմ է Վաչե Մանուկյանի հետ, սակայն  տարածքը մնաց անխնամ:

Դատախազությունը մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեց։ Ստանալուն պես կներկայացնենք: