Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էյուլջեքչյանին։ Նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը սոցիալական ցանցերում է հայտնել է այդ մասին: Կարմիր կաչի աշխատակիցները բանտարկյալին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր:
Անցյալ շաբաթ Էյուլջեքչյանին հնարավորություն է տրվել զանգահարել իր ընտանիքին, ինչը, ըստ հայտարարության, նրան անկասկած ուրախացրել և խրախուսել է: Այնուամենայնիվ, նրա առողջության և ընդհանուր վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան:









