Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կանվանակոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով։
Հովհաննես Չեքիջյանը ողջ կյանքում ծառայել է կոմիտասյան երաժշտության տարածմանը՝ նրա խմբերգերը հնչեցնելով աշխարհի տարբեր բեմահարթակներից:
«Հովհաննես Չեքիջյանը նաև հրաշալի կոմպոզիտոր է, ունի գրված եզակի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ, ինչպիսիք են, օրինակ, «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն»:
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի անունով անվանակոչելը նպատակ ունի արժևորելու անվանի Մաեստրոյի վաստակը երգչախմբի կայացման և հայ երգչախմբային արվեստը Հայաստանի սահմաններից դուրս տարածելու գործում»,- ասվում է կառավարության որոշման մեջ:









