Foto

Համոզված եմ, որ կմերժվի բողոքը, և Արշակ սրբազանը կմնա կալանքում․ փաստաբան

Արշակ սրբազանի կալանքի դեմ բերված պաշտպանի վերաքննիչ բողոքը կքննի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վստահ եմ հարցնելու եք, թե ինչ ակնկալիքներ ունեմ։

Ասեմ. համոզված եմ, որ կմերժվի բողոքը և Սրբազանը կմնա կալանքում։ Կմերժվի անգամ այն պայմաններում, երբ դատախազի կայացրած հետապնդում հարուցելու որոշմամբ հերքվում է հանցագործությունը»։