Foto

Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում` Մայր Աթոռի և հասարակության տարբեր շերտերին․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Նիկոլն այդքան հարված չի հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն, որքան ներհասարակական հարաբերություններին:

Ճիշտ է` ինտենսիվության առումով, ողջ զինանոցն ուղղվում է Մայր Աթոռին, սակայն Եկեղեցու բնական իմունիտետն ու հանրային վստահության բարձր աստիճանը որոշակիորեն մեղմում են դրանց վտանգավորությունը:

Լրիվ հակառակն է ներհանրային հարաբերություններում: Փաշինյանը մի մեծ հարված դեռ 2018-ին է երկրին հասցրել` թունավորել հանրային մթնոլորտը և թշնամության մեծ չափաքանակ ներարկել:

Այս պրոցեսը վերջին 7-8 տարիներին տարբեր դոզաներով ներարկվել է և ներկայումս Մայր Աթոռի դեմ թշնամական արշավանքի շրջանակներում իշխանությունը էականորեն մեծացնում է հանրություն իջեցվող թշնամության և ատելության չափաբաժինը:

Փաստերը հստակ ցույց են տալիս, որ Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում` Մայր Աթոռի և հասարակության տարբեր շերտերին, այդ թվում` իր կողմնակիցներին, իսկ դրանք հավաքական առումով լուրջ խնդիր են առաջացնում պետության դիմակայության հարցում»: