Foto

«Ակտիվ հանրապետական» էջը ոչ մի կապ չունի Հանրապետական կուսակցության և նրա անդամների հետ. ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է «Ակտիվ հանրապետական» անվանումը կրող էջ, որը ոչ մի կապ չունի Հանրապետական կուսակցության և նրա անդամների հետ։

Հորդորում ենք նմանատիպ էջերի գործունեությունն ու տարածվող տեսակետները չկապել Հանրապետական կուսակցության հետ, քանի որ դրանք չեն արտահայտում կուսակցության դիրքորոշումը, ու կրում են ակնհայտ մանիպուլյատիվ և սադրիչ բնույթ։

Հետևե՛ք ՀՀԿ պաշտոնական էջին և իրական հարնապետականներին…»։