Foto

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոն։

Համաձայնությունը ձեռք է բերվել փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի միջև՝ նոյեմբերի 28-ին Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ։