Foto

Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Օկուպացված Արցախի Ակնայի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տրակտոր վարելիս ցանքի աշխատանքների ընթացքում։ 1982թ. ծնված Մամեդովը  վիրավորվել է հակատանկային ականի պայթյունից:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։