Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկի անտուն շների կացարանի շինարարությունը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 անտուն շների համար և ճաղավանդակներից բացի, կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ: Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որ կենդանիներն իրենց զգան առավել ապահով և անվտանգ:
Կացարանի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային հաջողված փորձի ուսումնասիրման արդյունքները:









