Ամերիկայի Միացյալ Նահանգների USS Gerald Ford սուպերավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Military Watch Magazine-ը։
«USS Gerald Ford-ը և հարվածային խումբը մոտեցել են այն տարածության վրա, որը հնարավորություն է տալիս արագ հարված հասցնել Վենեսուելային»,- հայտնում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ էր հնչեցրել Վենեսուելայի հասցեին, նրա ափերին մոտեցել էին Boeing F/A-18E/F Super Hornet Boeing EA-18G Growler հարվածային ինքնաթիռները։









