Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Պեսչանոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում։
«Պլացդարմ է ստեղծվել Գայչուր գետի արևմտյան ափին, վերահսկողության տակ է վերցվել ավելի քան երեք քառակուսի կիլոմետր մակերեսով տեղանքը», – ասված է հաղորդագրության մեջ։









