Foto

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել կոշիկի քուղով կախվելու միջոցով

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.): Այս մասին 24News-ին ասաց ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը։

«Քրեակատարողական հիմնարկ հրավիրված շտապօգնության բժիշկների կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,-մանրամասնեց խոսնակը:

Նշենք նաև, որ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մերի Մանուկյան