«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ Արգենտինայի հավաքականը սովոր է հաղթել խոշոր մրցաշարերում, մինչդեռ նախքան իր՝ Պորտուգալիայի հավաքականում խաղալը, նրանք որևէ նշանակալի հաջողության չէին հասել։
-Ինձ համար դու մեծագույն խաղացողն ես։ Մեսսին, իմ կարծիքով, նույնիսկ Արգենտինայի մեծագույն ֆուտբոլիստը չէ։ Մարադոնան նրանից լավն էր։
Շնորհակալություն։ Քանի՞ աշխարհի առաջնություն էր հաղթել Արգենտինան Մեսսիից առաջ։ Դա նրանց համար նորմալ է։ Արգենտինան, ինչպես Բրազիլիան, սովոր է հաղթել խոշոր մրցաշարերում։ Եթե Պորտուգալիան հաղթեր աշխարհի առաջնությունը, դա բոլորին կզարմացներ։
Ես Պորտուգալիայի հետ երեք տիտղոս եմ նվաճել։ Պորտուգալիան երբեք ոչինչ չէր նվաճել։ Ես շատ ուրախ եմ»,- ասել է Ռոնալդուն լրագրող Փիրս Մորգանի հետ իր YouTube ալիքում հրապարակված հարցազրույցում։
Պորտուգալիայի հավաքականի կազմում 40-ամյա հարձակվողը հաղթել է Եվրո-2016-ը և երկու անգամ՝ 2019-ին ու 2025-ին, նվաճել Ազգերի լիգայի գավաթը։









