Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Հայկ Բաբայանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 1-ին։
Մինչ Ոստիկանության գվարդիայի հրամանատար նշանակվելը Հայկ Բաբայանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը։









