Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը զրույց է ունեցել հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։
«Հենրիխ Մխիթարյանին ոչ միայն ես, այլև ողջ ազգն էր ուզում տեսնել հավաքականում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մելիքյանը։
Նա նշել է՝ ոչ թե ասել է, որ Մխիթարյանին կբերի հավաքական, այլ՝ կփորձի հետը խոսել:
«Զրույց ունեցել ենք, բայց առայժմ չենք հանդիպել։ Կհանդիպեմ, ցանկացած պարագայում կհարգեմ նրա որոշումը՝ և՛ գալու, և՛ չգալու դեպքում»,- նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։









