Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագն է: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Նշենք, որ Իռլանդիա -Հայաստան հանդիպման ժամանակ նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածել է մրցակցին և ստացել կարմիր քարտ: Նա որակազրկվել է 3 խաղով:









