Բոլորովին պատահական չէ, որ Իլհամ Ալիևը հիշել է Սևանա լճի մասին՝ այն անվանելով Գյոյչա: Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո նրա և Նիկոլ Փաշինյանի միջև առևտուր է գնում՝ ինչ գնով պահպանել Հայաստանում վերջինիս իշխանությունը:
Նիկոլ Փաշինյանը
մոլորության մեջ էր, և դա ապացուցվեց շատ արագ, թե Թրամփի ճանապարհը և նրա վկայությամբ ինչ-որ «խաղաղության հռչակագիր»
ստորագրելը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի բանալին է լինելու:
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այդ ճանապարհի և Թրամփի Նոբելյան մրցանակի համար
ստորագրված «անձեռոցիկի» ճակատագիրը շատ մշուշոտ է, որովհետև դա միայն Միացյալ Նահանգների
կամ Թրամփի ցանկությամբ չէ: Աշխարհը վաղուց բազմաբևեռ է և այս տարածաշրջանում ոչ մի
գերտերություն չի կարող ինքնագլուխ որշումներ կայացնել և իրագործել:
Դա հասկանում
է նաև Ադրբեջանի նախագահը և վստահ է, որ Փաշինյանի վերընտրվելու միակ երաշխավորը մնում
է ինքն ու իր բանակը: Այդպես եղավ նաև 2021 թվականին, երբ, Փաշինյանի հրաժարականից
անմիջապես հետո, ադրբեջանական բանակը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք՝ հայ ընտրողին
ստիպելով քվեարկել ավտոմատի «պրիցելի» տակ:
Հիմա, երբ Փաշինյանի
վարկանիշին նույնիսկ Թրամփի «անձեռոցիկը» չի օգնում, նրաի համար իշխանությունը պահելու
գինն ավելի է բարձրանում, և հենց այդ գինն է հայտարարում Իլհամ Ալիևը՝ Սևանա լիճը
կամ դրա մի հատվածը: Իհարկե, դա լոկ այսօրվա «կուրսն» է, վաղը այն կարող է փոխվել:
Խնդիրը դա չէ, այլ այն, թե որքա՞ն ենք մենք թույլ տալու կամ հանդուրժելու, որ Փաշինյանը առևտուր անի Հայաստանի
ու հայ ժողովրդի հաշվին:









