Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականների անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը ճանաչվել են Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին՝ 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը:









