Foto

Քննչական կոմիտեի նախագահը Սուրեն Պապիկյանի հետ գնացել է դիրքեր

Հոկտեմբերի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:

Այնուհետև այցելել են բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ: 

Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պարգևատրվել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։