Foto

«Հայփոստը» դադարեցրել է ԱՄՆ ուղարկվող ապրանքների ընդունումն ու առաքումը․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «ԱՄՆ մաքսային նոր կանոնակարգով պայմանավորված` 2025 թվականի օգոստոսի 21-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է ԱՄՆ ուղարկվող ապրանքների փոստային փաթեթների և ծանրոցների ընդունումն ու առաքումը:

Խոսքը 2025 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի մասին է, որով դադարեցվում է 800 դոլարից ցածր արժեք ունեցող ապրանքների առաքումը աշխարհի բոլոր երկրներ: Նախկինում այս ապրանքները և ծանրոցները ազատված էին մաքսատուրքից: Սակայն, այսուհետ բոլոր  փոստային առաքանիները ենթակա են պարտադիր հարկման։ Ավելի վաղ՝ 2025 թվականի մայիսի 2-ին, այս արտոնությունը կասեցվել էր Չինաստանի և Հոնկոնգի համար:

Հարկման և մաքսային կարգավորումները դեռևս հստակեցված չեն: Փոփոխություններն ազդում են աշխարհի բոլոր փոստային և սուրհանդակային ընկերությունների վրա, որոնցից շատերը, մինչև ԱՄՆ-ի լրացուցիչ հստակեցումներ տրամադրելը, դադարեցրել են առաքումները։ Օգոստոս ամսվա վերջին ԱՄՆ-ի հետ փոստային ծառայությունները դադարեցրել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԵՄ անդամ մի շարք այլ երկրներ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։