Foto

Լեհաստանը փակել է օդային տարածքը

Լեհաստանի մի մասի, այդ թվում՝ Վարշավայի օդային տարածքը փակվել է ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնել է Վարշավայի Շոպենի անվան օդանավակայանի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


Նշվում է, որ պետական ծառայությունների և բանակի գործողությունների պատճառով` երկրի մի մասի, այդ թվում՝ օդանավակայանի երկինքը ժամանակավորապես փակ է անվտանգությունն ապահովելու համար։


Օդանավակայանն ինքնին շարունակում է բաց մնալ, սակայն ինքնաթիռների ժամանման և մեկնման վերաբերյալ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

lurer.com