Foto

ԱԹՍ-ի ընկնելու պատճառով Ռոստովի գիշերօթիկ դպրոցից 73 երեխա է տարհանվել

Ռոստովի մարզում գիշերօթիկ դպրոցի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով տուժել է դպրոցի երկու աշխատակից, տարհանվել է 73 երեխա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը։

«Մատվեևո-Կուրգանի շրջանում կեսգիշերին մոտ անօդաչուի գրոհի պատճառով իրականացվել է Մատվեևո-Կուրգանի հատուկ գիշերօթիկ դպրոցի սաների ու դաստիարակների տարհանում», - գրել է Սլյուսարն իր Telegram ալիքում։

Նրա տեղեկությունների համաձայն՝ տարհանվել են գիշերօթիկ դպրոցի 73 երեխա և 5 աշխատակից։ 

Գիշերօթիկ դպրոցում վնասվել են ապակեպատվածքը և պահեստային ելքի դուռը։ Երկու աշխատակից թեթև վնասվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Պաշտոնյան նշել է, որ տեղում աշխատում են բոլոր օպերատիվ հերթապահ։