Foto

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը սեպտեմբերի 11-13-ը ժամը 02։00-08։00-ն ընկարծ ժամանակահատվածում կդադարեցվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:

«Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. սեպտեմբերի 11-13-ը՝ ժամը 02։00-08։00-ն ընկարծ ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: