Foto

ԱԱ-ի ընտրական փուլի F ենթախմբում Հայաստանը երկրորդն է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի ավարտից հետո Հայաստանի հավաքականը F ենթախմբում երկրորդ տեղում է:


Ենթախմբի առաջատարաը երկու հաղթանակից հետո Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 6 միավոր:

Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում է 3 միավորով: 1-ական միավոր ունեն Հունգարիան ու Իռլանդիան:


Հոկտեմբերին կկայանան երրորդ տուրի հանդիպումները։ Հոկտեմբերի 11-ին Հունգարիան սեփական հարկի տակ կխաղա Հայաստանի հետ, իսկ Պորտուգալիան տանը կընդունի Իռլանդիային: