Foto

Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել  հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին:

Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը. «Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է և պատմությամբ հաստատված իրողություն:

Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»։