Foto

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Իռլանդիայի ու Հունգարիայի հավաքականները ոչ ոքի խաղացին

Հունգարիայի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի առաջին տուրում արտագնա խաղում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց Իռլանդիայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Հանդիպման 16-րդ րոպեին Հունգարիան 2:0 հաշվով առաջ էր անցել՝ Բառնաբաշ Վարգայի (3-րդ րոպե) և Ռոլանդ Շալայի (16-րդ րոպե) խփած գոլերի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսի սկզբում Իռլանդիան կրճատեց հաշվի տարբերությունը Էվան Ֆերգյուսոնի գոլով (49-րդ րոպե)։ 53-րդ րոպեին Հունգարիան մնաց 10 խաղացողով, քանի որ Ռոլանդ Շալայը ստացավ ուղիղ կարմիր քարտ։

Խաղի վերջին՝ 93-րդ րոպեին, Իռլանդիան Ադամ Այդայի խփած գոլով խուսափեց պարտությունից՝ հավասարեցնելով հաշիվը՝ 2:2։

Հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 9-ին, Հունգարիան տանը կհյուրընկալի Պորտուգալիայի, իսկ Իռլանդիան արտագնա խաղում կմրցի Հայաստանի հավաքականի հետ։