Ստամբուլում ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել Ուսկուդար շրջանի Բույուկ Չամլըջա մզկիթում համբուրվելու համար։ Նրանց սպառնում է մեկ տարվա ազատազրկում՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար։
Տեղացի մի բնակչուհի տեսանկարահանել է սիրահարներին։ Տեսանյութը սոցիալական ցանցերում տեղադրելուց հետո տեղացիները պահանջել են, որ զույգը հնարավորինս շուտ գտնվի և բանտարկվի։ Ոստիկանությունը նույնականացրել է սիրահար զույգերին և կալանավորել նրանց։
Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ դատախազությունը պահանջել է մինչև մեկ տարի ազատազրկում։ Շուտով կկայանա դատավարությունը։
Նշվում է, որ երիտասարդը և նրա ընկերուհին ասել են, որ չգիտեին, որ մզկիթում համբուրվելն արգելված է. նրանք ուշադրություն չեն դարձրել աղոթքի շենքի ներսում վարքագծի կանոնների վերաբերյալ ցուցանակին։