Foto

Բաքվում բեռնատարը կամրջից ընկել է անցնող մեքենաների վրա. կան զոհեր

Բաքվի Բինագադիի շրջանի Բալաջարի գյուղում այսօր՝ սեպտեմբերի 6-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ բեռնատարը կամրջից ընկել է ներքևով անցնող մեքենաների վրա։

Դեպքի վայրից շտապօգնության բրիգադը երեք մարդ (1 տղամարդ, 2 կին) է տեղափոխել կլինիկական բժշկական կենտրոն։

2000 և 2002 թվականներին ծնված երկու կանանց մոտ ախտորոշվել է կրծքավանդակի մակերեսային վնասվածք և որովայնի պատի պատռվածք: Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո երկուսն էլ դուրս են գրվել տուն՝ ամբուլատոր բուժման համար:

Բացի այդ, 1978 թվականին ծնված մի տղամարդ հոսպիտալացվել է հոգեվարքի վիճակում։ Չնայածսիրտ-թոքային վերակենդանացման (ԿՊՐ) անցկացմանը՝  արձանագրվել է մահվան կենսաբանական փաստ», - ասված է հայտարարության մեջ: