Foto

Ուկրաինան Դոնբասը Ռուսաստանին չի հանձնի. Զելենսկի

Ուկրաինան Դոնբասը Ռուսաստանին չի հանձնի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«4 տարի շարունակ Պուտինը չի կարողացել օկուպացնել Դոնբասի նույնիսկ 30%-ը։ Եթե նա ավելի հեռու գնա, նրան տարիներ կպահանջվեն, նա ստիպված կլինի այնտեղ «պառկեցնել» միլիոնավոր զինվորների։ Ահա թե ինչու մենք նրան նման նվերներ չենք տա», - ասել է Ուկրաինայի նախագահը։