Եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, նման հանդիպումը կկայանա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը նաև ասել է, որ Թրամփին տեղեկացրել է Զելենսկու հետ հանդիպման հնարավորության մասին:
«Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր անվտանգության ապահովման համակարգը, սակայն դա չպետք է անի Ռուսաստանի հաշվին: Տարածքային հարցերը Ուկրաինայում կարող են լուծվել հանրաքվեի միջոցով, բայց դրա համար պետք է վերացվի ռազմական դրությունը»,-ասել է Պուտինը: