Պեկինի ռազմական շքերթի ժամանակ երկու Կորեաների ղեկավարների միջև ուղիղ շփում է տեղի ունեցել, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդում է Newsis-ը:
Նշվում է, որ խորհրդարանի խոսնակի գրասենյակից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ու Վոն Սիկը և Կիմ Չեն Ընը շքերթից առաջ ողջունել են միմյանց: Նրանք միասին բարձրացել են Տյանանմեն հրապարակի տրիբունաներ, բայց շքերթի ժամանակ նստել են հակառակ կողմերում: