Foto

Արման Ծառուկյանը նշել է, թե երբ UFC-ն ամենայն հավանականությամբ կնշանակի իր հաջորդ մենամարտը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը նոր մանրամասներ է ներկայացրել իր հնարավոր հաջորդ մենամարտի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

«Թոփուրիան ուզում է վերադառնալ հունվար–փետրվար ամիսներին։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, ու կարծում եմ՝ պետք է մենամարտեմ հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին։ Երեկ խոսեցի ղեկավարության հետ։ Նրանք ասացին, որ գուցե մենամարտ կազմակերպեն Աբու Դաբիում կամ Կատարում ինչ-որ մեկի հետ։ Գուցե Գեյջիի, գուցե Հուկերի կամ Փեդի Փիմբլեթի հետ։ Ու՞մ եմ ես ուզում։ Փեդիին։ Դուրս կգամ, նոկաուտի կենթարկեմ նրան և կշարունակեմ շարժվել առաջ», – ասել է Ծառուկյանը Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտում, որը տեղի ունեցավ 2024 թվականի ապրիլին՝ UFC 300 մրցաշարում, Ծառուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց բրազիլացի նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրային։