ԱՄՆ-ի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան ճիշտ ժամանակին։ Յուրաքանչյուր բանակցություն ունի իր հատուկ ժամանակը` «բանակցությունների հասունացման ժամանակը». այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել:
«Իմ կարծիքով՝ մենք դեռ չենք հասել այն հասունության մակարդակին, որը թույլ կտա արդյունավետ բանակցություն ԱՄՆ-ի հետ։ Իմ կարծիքով, ամերիկացիներն էլ դեռ չեն հասել այն կետին, որպեսզի իրականցնեն հավասար բանակցություն։ Եվ եթե նրանք ցանկանում են բանակցել, որպեսզի բանակցային սեղանի շուրջ ստանան այն, ինչ չեն կարողացել ձեռք բերել ռազմական դաշտում, դա նրանց չի հաջողվի։ Ես չեմ մտնի այնպիսի բանակցությունների մեջ, որոնք կանտեսեն Իրանի ժողովրդի իրավունքները»,- ասել է Արաղչին: