Foto

Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-19/08/25

ՀՀ կենտրոնական բանկից  «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.3 դրամով և կազմել 382.97 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 447.65 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0008 դրամով և կազմել 4.7698 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.98 դրամով և կազմել 517.89 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 70 դրամով և կազմել 41031 դրամ: