Իսպանիայի գործող չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր «Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը։
««Բարսելոնայի» 2025/26 մրցաշրջանի երրորդ համազգեստը բառացիորեն ճառագում է հաղթանակ։ Վառ մանգոյի գույնը մարզաշապիկի հիմնական տարրն է, որը ոգեշնչված է 2009 թվականի դեկտեմբերին ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչում թիմի կրած նարնջագույն համազգեստից։ Այդ հաղթանակը պատմական վեցակի տիտղոսակիր տարվա և խաղաոճի գագաթնակետն էր, որը անջնջելի հետք է թողել ֆուտբոլային աշխարհում»,- ասված է ակումբի պաշտոնական կայքի հրապարակման մեջ։