• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Եթե իրավական երկրում լինեինք, Սամվել Կարապետյանը կալանավայրում չէր լինի». Ղազինյան




«Քաղաքական հետապնդում է, իրավական գործընթաց չկա։ Այս գործը ապսուրդ է»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի բակում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԷՑ–ի արդեն նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ խոսելով այն մասին, որ դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։

«Եթե իրավական երկրում լինեինք, Սամվել Կարապետյանը կալանավայրում չէր լինի։ Քրիստոնեության մեջ այդպիսի բան կա, որ հուսահատությունը մեղք է, այդ պատճառով ես չեմ հուսահատվում, արդարադատություն եմ ակնկալում»–ասաց Ղազինյանը։

Անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ ընթացող գործընթացների մասին, Դավիթ Ղազինյանն տեղի ունեցողը «շոու» որակեց։

«Տենդերներ են հայտարարում՝ առանց տեխնիկական առաջադրանքների։ Հետո հայտարարում են, որ 50-60 հոգի դիմել է տենդերի համար, մինչ նախկինում 2-3 հոգի էր դիմում։ Այսպիսի շոուներ են կազմակերպում։ Այն ծավալն ու որակը, որ մենք պավիրում էինք, չէր կարող 50-60 հոգի ապահովել, դա ապսուրդ է»,–նշեց նա։

Նշենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ժամը 17։30-ին կմեկնարկի գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։ Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Կարապետյանը, հիշեցնենք, կալանավորվել է Հայ առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելու համար: Նա անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, News.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Թուրքիան նոր ռազմական համաձայնագրի շրջանակում Սիրիային զենք և զինտեխնիկա կտրամադրի


    «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ


    Հնդկական Քաշմիրում հորդառատ անձրևների զոհ է դարձել 34 մարդ


    ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է ընդլայնվել․ կառույցում նոր ձևաչափ են մտածել


    Թուրքիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր բնակիչներ տարհանվել են


    Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ը. կա 1 զпհ, 6 վիրшվոր


    Արդարությունը վերջում հաղթելու է. Սամվել Կարապետյանի որդի


    Սամվել Կարապետյանն ու նրա թիմակիցները իրավիճակը փոխելու լավ շանս ունեն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան


    Իրանի հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ․ Reuters


    Իրանի փոխնախագահը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու ԵԱՏՄ վարչապետերի հանդիպմանը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]