Foto

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը,
◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը,
◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը,
◾️ Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: