Foto

Այն փաստը, որ ԱՄՆ–ը ցանկանում է մտնել տարածաշրջան, անընդունելի է․ իրանցի պաշտոնյա

ԻԻՀ Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Ալի Բաղերի Քանին, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի մասին, նշել է.

«Իրանի համար կարևոր է ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն կայունություն, զարգացում և առաջընթաց Իրանի սահմաններին, և այդ պայմանները ձևավորվում են Իրանի հարևանների հետ համապարփակ համագործակցության միջոցով։

Այն փաստը, որ օտարերկրացիները, մասնավորապես Միացյալ Նահանգները, ցանկանում են մտնել տարածաշրջան և ոտնձգություն կատարել տարածաշրջանի երկրների շահերի նկատմամբ՝ միաժամանակ ապահովելով իրենց սեփական շահերը, անընդունելի է ինչպես Իրանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների և ժողովուրդների համար»,– ասել է նա։

Աղբյուրը՝ lurer.com