Foto

Մեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանում հնդիկ աշխատողները գործադուլ են հայտարարել

Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողներն օգոստոսի 6-ից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երեք ամսվա չվճարված աշխատավարձը։ Այս մասին հայտնում է epress.am-ը։

«Ընկերության տնօրենը խաբել է մեզ։ Տնօրենը պահանջում է աշխատել, բայց չի վճարում։ Մենք բոլորս դիմել ենք Հնդկաստանի դեսպանատուն, բայց նրանք մեզ չեն օգնել։ 3 օր առաջ գնացել ենք ոստիկանություն, բայց նրանք էլ չեն օգնել։ Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան։ Սեփականատերերը մեզ ստիպում է աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են։ Բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան»,-նշել են ցույցի մասնակիցները:

Ըստ կայքի՝ նախկին հանրախանութի շենքում տեղակայված կարի ֆաբրիկան, որտեղ ապրում, աշխատում և սնվում են 205 հնդիկ աշխատողները, ունի 41 տեսախցիկներ։ Տարածքում նաև հսկիչներ են աշխատում։ Աշխատողների մուտքն ու ելքը սահմանափակված է ժամային գրաֆիկով, իսկ երրորդ անձանց մուտքը՝ խստիվ արգելված: Լրագրողներին ներս չեն թողնում։