Foto

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր վարչության նորանշանակ պետին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին:

Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորել է գլխավոր վարչության պետին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով համակարգում վերջինիս երկար տարիների ծառայությունը, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները:

Վահե Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ վստահության և պետությանը ծառայելուն ընձեռված հնարավորության համար և հավաստիացրել, որ գլխավոր վարչությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրական արդյունքներ գրանցելու և ստորաբաժանումների առջև դրված խնդիրները արդյունավետ իրագործելու համար:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության նախկին պետ Գևորգ Բաղդասարյանին՝ երկարամյա ծառայության և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կայացման գործում ունեցած դերակատարության համար և համոզմունք հայտնել, որ գլխավոր վարչության անձնակազմը նույն հետևողականությամբ և ջանասիրությամբ կշարունակի վարչության առջև դրված խնդիրների կատարումը: