Foto

Հրդեհ՝ Զովունիում. այրվել են մոտ 200 քմ փայտե կառուցատարեր

Այսօր՝ օգոստոսի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 98 տանը կից դատարկ շինության տանիքում։

Այրվել են մոտ 200 քմ փայտե կառուցատարեր։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։