Foto

«Արթիկ» ՔԿՀ ծառայողները Հայփոստով ուղարկված ծանրոցից հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը: Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: