Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի անտառպետության պահաբաժիններից մեկում հայտնաբերվել են ապօրինի հատված բոխու 14 կոճղ:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերից հինգը ապօրինի հատել է Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը։ Նա հրավիրվել է բաժին և հայտնել, որ փայտանյութը տեղափոխել իր տան բակ։
30-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։