Foto

Առուշ Առուշանյանը պահանջում է վերականգնել վարորդական վկայականը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը վարորդական իրավունքը վերականգնելու նպատակով հայց է ներկայացրել դատարան։

Iravaban.net-ն այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Նա պահանջում է ՀՀ ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից ապրիլի 30-ին հայցվորի վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել, ընդունել վարորդական վկայականը  վերականգնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ պարկեները կանգնեցրել են Առուշ Առուշանյանի  00 OO 00 համարանիշներով թանկարժեք մեքենան, պատճառը նրա ոչ սթափ վիճակում լինելն էր։ Մեքենան տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք։

Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին

Իրավաբան.net