Այսօր՝ հուլիսի 28-ին, Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ մասին ահազանգ է ստացվել ժամը 12:40-ի սահմաններում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբավայրի կենցաղային աղբի հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում՝ իր մի քանի օջախներով:
Հրշեջները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի տարածման դեմ, քանի որ քամին, ծուխը և հոտն իրենց սև գործն են անում:
Այս պահին հրշեջներին հաջողվում է կանխել կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից: